Հաճախակի տրվող հարցեր
Վրաստանում դատական իշխանությունը ներկայացնում է իշխանության անկախ ճյուղ: Այն բաղկացած է Վրաստանի Սահմանադրական դատարանից և Վրաստանի ընդհանուր դատարաններից, որոնց իրավասությունը հստակ սահմանազատված է իրարից: Իր հերթին, Վրաստանի ընդհանուր դատարանների համակարգը ստեղծում են Վրաստանի Գերագույն դատարանը (3-րդ ատյան, Վճռաբեկ դատարան), Թբիլիսիի և Քութաիսիի Վերաքննիչ դատարանները (2-րդ ատյան, Վերքննիչ դատարաններ) և 25 շրջանային (քաղաքացիական) դատարանը (առաջին ատյանի դատարաններ):
Սահմանադրական դատարանը սահմանադրական վերահսկողության դատական մարմին է, որը ապահովում է Վրաստանի Սահմանադրության գերակայությունը, սահմանադրական օրինականությունը և մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այս նպատակով սահմանադրական հայցի կամ սահմանադրական ներկայացման հիման վրա, դատարանն իրավասու է քննարկել և վճռել՝
- Տարբեր հիերարխիայի օրենսդրական նորմայի, նորմայի մասի կամ նրա առանձին բովանդակության համապատասխանելիությունը Վրաստանի Սահմանադրության հետ,
- Վրաստանի նախագահի, Վրաստանի Խորհրդարանի, Վրաստանի իշխանության, Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի, Գերագույն դատախազի, Վրաստանի Ազգային բանկի խորհրդի, Գերգույն աուդիտի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի կամ ինքնավար հանրապետության բարձրագույն ներկայացուցչական կամ գործադիր մարմնի հայցի հիման վրա՝ վեճը համապատասխան մարմնի իրավասության մասին,
- Քաղաքական կուսակցության ստեղծման և գործունեության սահմանադրականության և այս քաղաքական կուսակցության ներկայացմամբ ընտրված ներկայացուցչական մարմնի անդամի իրավասության դադարեցման հարցը,
- Վեճը Հանրաքվեի և ընտրությունների կարգավորման նորմերի և այս նորմերի հիման վրա անցկացրած կամ անցկացնելիք ընտրությունների (հանրաքե) սահմանադրականության հարցը,
- Միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը,
- Վրաստանի Խորհրդարանի անդամի իրավասությունը ճանաչելու կամ իրավասությունը ժամկետից շուտ դադարեցնելու հարցը,
- Վրաստանի նախագահի, Վրաստանի կառավարության անդամի, Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի, Գլխավոր դատախազի, Գլխավոր աուդիտի կամ Վրաստանի Սահմանդրության խախտման կամ/և նրանց մեջ հանցանքի նշանների առկայության հարցը և այլն:
Սահմանադրական դատարանի իրավասությունների ամբողջական ցանկը կարող եք տեսնել Վրաստանի օրգանական օրենքի «Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին» 19-րդ հոդվածում: მუხლში
- Ֆիզիկական անձը, իրավաբանական անձը կամ ժողովրդական պաշտպանը, եթե վիճելի է դառնում նորմատիվ ակտի սահմանադրականությունը Սահմանադրության երկրորդ գլխով ճանաչված մարդու հիմնական իրավունքների հետ կապված,
- Վրաստանի նախագահը, Խորհրդրանի անդամների առնվազն մեկ հինգերորդը կամ Վրաստանի կառավարությունը՝ նորմատիվ ակտի Սահմանադրության հետ համատեղելիության վերաբերյալ,
- Վրաստանի Խորհրդարանը, Վրաստանի կառավարությունը, Արդարադատության գերագույն խորհուրդը, Գերագույն դատախազը, Ազգային բանկի խորհուրդը, Գլխվոր աուդիտը, ժողովրդական պաշտպանը կամ Ինքնավար Հանրապետության գերագույն ներկայացուցչական կամ գործադիր մարմինը՝ համապատասխան մարնի իրավասության վերաբերյալ,
- Վրաստանի նախագահը կամ Վրաստանի կառավարությունը, Խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդը՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ,
- Վրաստանի նախագահը, Խորհրդարանի անդամների առնվան մեկ հինգերորդ կամ կառավարությունը՝ քաղաքական կուսակցության գործունեության սահմանադրականության և այս քաղաքական կուսակցության ներկայացմամբ ընտրված ներկայացուցչական մարմնի անդամի իրավասությունը դադարեցնելու վերաբերյալ,
- Խորհրդարանի անդամների մեկ հինգերորդը կամ համապատասխան անձը՝ Խորհրդարանի անդամի իրավասությունները ճանաչելու կամ ժամկետից շուտ դադարեցնելու մասին Խորհրդարանի որոշման սահմանադրականության վերաբերյալ,
- Վրաստանի նախագահը, Խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդը կամ ժողովրդական պաշտպանը՝ հանրաքվեի կամ ընտրությունների կարգավորման նորմի և այս նորմի հիման վրա անցկացվելիք կամ անցկացրած հանրաքվեի կամ ընտրությունների սահմանադրականության հետ կապված վեճի մասին,
- Ընդհանուր դատարաների դատավորը/դատավորները՝ այն նորմատիվ ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ, որը կոնկրետ գործի քննարկման ժամանակ պետք է կիրառի ընդհանուր դատարանը և որը, նրա հիմնավոր ենթադրությամբ, հնարավոր է հակասի Սահմանադրությանը,
- Տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ նորմատիվ ակտի սահմանադրականության մասին Սահմանադրության իններորդ գլխի հետ կապված,
Սահմանադրական դատարանում ձեր շահերը կարող եք պաշտպանել ինչպես անկախ, այնպես էլ երրորդ անձի օգնությամբ: Ի տարբերություն վերաքննիչ և բճռաբեկ ատյանների, պարտադիր չէ, որ Ձեր շահերի պաշտպանը հանձնած լինի փաստաբանների որակավորման քննությունը: Սահմանադրական հայցի ձևը տեսե՛ք ბმულზე.
Սահմանադրական դատարանը 9 դատավորից է բաղկացած, որոնցից երեքին նշանակում է Վրաստանի նախագահը, երեքին՝ լիարժեք կազմի առնվազն երեք հինգերորդի մեծամասնությամբ ընտրում է Վրաստանի Խորհրդարանը, իսկ երեքին նշանակում է Վրաստանի Գերագույն դատարանի պլենումը: Սահմանադրական դատարանի դատավորի իրավասության ժամկետը 10 տարի է: Սահմանադրական դատարանը պլենումից և երկու կոլեգիայից է բաղկացած, իսկ պլենումի կողմից գործի քննարկման պրոցեսում ինը դատավորն էլ մասնակցում է:
Վրաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական մարմին է, որը դատական իշխանությունը սահմանադրական իրավական վարույթի կարգով է իրականացնում: Սահմանադրական դատարանը 4-րդ ատյանի դատարան չէ, նա ամբողջությամբ այլ պարտականություններ է ստանձնել պետության մեջ:
Սահմանադրական դատարանը ընդունի՞, թե՞ ոչ հայցը ներկայացնելն ըստ էության քննարկելու, դա վճռում է Սահմանադրական դատարանի կոլեգիան/պլենումը՝ հաստատող նիստին և կայացնում է համապատասխան որոշում:
Եթե էական քննարկման արդյունքում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի ցանկացած իրավական ակտ կամ դրա մի մասը, ապա այն կկորցնի իր ուժը դատարանի որոշման հրապարակման պահից: Թերևս, հնարավոր է, որ որոշման մեջ նշվի ավելի ուշ ժամկետ, որպեսզի ակտը կամ դրա մի մասն անվավեր դառնա: Իսկ նման դեպքերում, երբ Սահմմանադրական դատարանը կանոնակարգող նիստոում որոշում է, որ վիճարկվող նորմատիվ ակտը կամ դրա մասը պարունակում է նույն բովանդակության նորմեր, որոնք Սահմանադրական դատարանն արդեն հակասահմանադրական է ճանաչել, դատարանը որոշում է կայացնում գործի ըստ էության քննարկման անընդունելիության և վիճելի ակտի կամ նրա մի մասի՝ ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակելու պահից:
Բացի դրանից, եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ ակտի գործը կարող է կողմերից մեկի համար անուղղելի հետևանքներ առաջացնել, կարող է մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելը կամ ավելի պակաս ժամկետով դադարեցնել վիճելի ակտի կամ նրա համապատասխան մասի գործունեությունը:Սահմանադրական դատարանը իրավասու է գործի քննարկման ցանկացած փուլում, սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ վերաքննել որոշումը վիճելի ակտի կամ նրա համապատասխան մասի գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, եթե այլևս գոյություն չունեն այն հանգամանքները, որոնք հիմք են դարձել այդ որոշումներին: Որոշումը վիճելի ակտի կամ նրա համապատասխան մասի գործողությունները դադարեցնելու մասին, նաև այս որոշումները չեղարկելու մասին ուժի մեջ է մտնում համապատասխան արձանագրությունը հրապարակելու պահից:
Ընդհանուր դատարաննեը կոլեգիաների կամ/և պալատաների է բաժանած, որոնք վարչական, քաղաքացիական և քրեական գործեր են քննարկում: Շրջանային և քաղաքային դատարաններում հանդիպում ենք կոլեգիաների, իսկ Վերաքննիչ և Գերագույն դատարաններում՝ պալատների: Վերաքննիչ դատարանները նաև ունեն հետաքննչական կոլեգիաներ: Ընդհանուր դատարանները 3 մակարդակի (ատյանի) դատարան են պարունակում. առաջին ատյանի դատարանը՝ շրջանային (քաղաքային) դատարաններ, որտեղ անձը սկզբից ներկայացնում է բողոքը/դիմումը: Նույն դատարանի կազմում հնարավոր է մտնեն նաև մագիստրատ դատավորներ, առաջին ատյանի դատարանում գործը, որպես կանոն, քննարկում է մեկ դատավոր, բացի առանձնահատուկ դեպքերի, երբ գործի բարդությունից ելնելով գործը հնարավոր է քննարկված լինի կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով.
- Երկրորդ ատյանի դատարանը – Վերաքննիչ դատարանները, որտեղ անձը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը: Վրաստանում ընդամենը երկու Վերաքննիչ դատարան կա՝ Թբիլիսիի և Քութաիսիի: Համապատասխանաբար, Թբիլիսիի Վերաքնիիչ դատարանում բողոքարկվում է արևելյան Վրաստանի տարածքում գործող շրջանային/քաղաքային դատարանների կողմից կայացրած որոշումները, իսկ Քութաիսիի Վերաքննիչ դատարանում՝ արևմտյան Վրաստանի տարածքում գործող առաջին ատյանի դատարանների որոշումները: Վերաքննիչ դատարաններում գործերը քննարկվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կողմից: Ինչ վերաբերում է քննչական կոլեգիային, նա քննարկում է մագիստրատ դատավորի դատաստանին պատկանող հարցերի վերաբերյալ կայացրած որոշման պատճառով բողոքը, նաև կանխարգելիչ միջոցների կիրառման, փոխելու կամ չեղարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այլն՝ միանձնյա:
- Երրորդ (և վերջնական) ատյանի դատարան – Գերագույն (վճռաբեկ) դատարան, որտեղ անձը բողոքարկում է երկրորդ ատյանի դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանում գործերը քնարկվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կողմից:
Դատական համակարգի երեք տյանների դասավորությունը հնարավորություն է տալիս անձի՝ իր դեմ կայացրած որոշումն առնվազն 2 ատյանի դատարանում բողոքարկել:
Մագիստրատ դատավորը շրջանային (քաղաքային) դատարանի դատավորն է, որն իր իրավասությունն իրականացնում է շրջանային (քաղաքային) դատարանի գործող տարածքում առկա վարչական-տարածքային միավորում: Մագիստրատ դատավորի գործողությունների տարածքը և քանակը որոշվում է Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի որոշմամբ: Մագիստրատ դատավորների կազմը շրջանային (քաղաքային) դատարանում որոշում է Վրաստանի Արդարադատության գերագույն խորհուրդը: Եթե օրենքով այլ բան չի որոշված, մագիստրատ դատավորը գործը քննարկում է միանձնյա:
Այն, թե ինչ կարգի գործեր է քննարկում մագիստրատ դատավորը, օրենքով չի սահմանված: Մագիստրատ դատավորներն առաջին ատյանով քննարկում են հետևյալ քաղաքացիական իրավունքի գործերը՝
- գույքային վեճեր, եթե հայցի արժեքը չի գերազանցում 5000 լարին,
- ոչ վիճելի և պարզեցված վարույթի գործեր, բացի որդեգրման, ինչպես նաև պարզեցված կարգով վնասի փոխհատուցման պահանջի և գույքն առան տեր ճանաչելու գործերից, եթե պահանջի կամ գույքի արժեքը գերազանցում է 5000 լարին,
- Ընտանեկան-իրավական հարաբերությունից բխող վեճեր, բացի որեգրման, ծնողական իրավունքից զրկելուց, հայրությունը ճանաչելու և ապահարզանի գործերի, եթե ամուսինների միջև գոյություն ունի վեճ՝ երեխայի պատկանելիության մասին:
Ինչ վերաբերում է վարչական գործերին, այստեղ մագիստրատ դատավորները որոշում են կայացնում՝
- Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսած անհատական վարչական-իրավական ակտի օրինականության մասին՝ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված կարգով,
- Դատարանում ներկայացրած համապատասխան արձանագրության հիման վրա, դատարանի կողմից քննարկելիք վարչական իրավախախտումների մասին՝ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված կարգով,
- Պետական սոցիալական պաշտպանության հարցի վերաբերյալ,
- Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարման հետ կապված առաջ եկած վեճի վերաբերյալ,
- Հանրային ծառայությունում աշխատանքային հարաբերությունից առաջացած վեճի հետ կապված,
- Ձեռներեցի գործունեության ստուգման մասին վերահսկող մարմնի միջնորդության հիման վրա հրամանի արձակման մասին,
- Համապատասխան հոգեբուժական հաստատության վարչության կամ կատարողական հաստատության դիմումի հիման վրա ոչ կամավոր հոգեբուժական օգնության նպատակով անձի՝ ստացիոնար տեղավորելու մասին,
- «Տուբերկուլյոզի վերահսկման մասին» Վրաստանի օրենքով նախատեսած հասարակական առողջապահության պահպանման տեղական միավորի (հետագայում՝ հասարակական առողջապահության տեղական միավոր) դիմումի հիման վրա նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսած անձի ոչ կամավոր մեկուսացման մասին,
- Անձի մասին տվյալների անկախ անձանց ցուցակում մտցնելու հետ կապված:
Մագիստրատ դատավորները քննարկում են քրեական իրավունքի գործեր ևս: Նրանց իրավասությունների մեջ մտնում են՝
- Մարդու սահմանադրական իրավունքի սահմանափակման և հարկադիր միջոցառման հետ կապված հետաքննչական գործողությունների անցկացման մասին դադարանի որոշում կայացնելը,
- Մեղադրյալի նկատմամբ կանխարգելող միջոցառման հարցի վճռումը,
- Քրեական պրոցեսային օրենսգրքով նախատեսած դեպքերում հետաքննիչի կամ/և դատախազի անօրինական արարքի պատճառով հայցի վճռումը,
- Եվ նույն օրենսգրքով նախատեսած այլ իրավասությունների իրագործում:
Գործող օրենսդրությամբ տարբերվում է տարբեր ատյաններում դատավորների ընտրության կարգը:
Որպեսզի դառնաք դատավոր, հետևյալ պետք է բավարարեք ընդհանուր չափանիշները.
- Պետք է լինեք Վրաստանի քաղաքացի և տիրապետեք պետական լեզվին:
- Պետք է լինեք աշխատունակ, այսինքն, ունենաք ունակություն Ձեր կամքով և գործողություններով լիարժեք ծավալով ձեռք բերել և իրականացնել քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
- Պետք է լինեք առնվազն 30 տարեկան:
- Պետք է ունենաք բարձրագույն իրավաբանական կրթություն առնվազն մագիստրի կամ նրա հետ հավասարեցրած ակադեմիական որակ/բարձրագույն կրթության դիպլոմ:
- Պարտադիր է ունենաք մասնագիտությամբ աշխատելու մինիմում 5 տարվա փորձ:
- Հանձնած պետք է լինեք դատավորության որակավորման քննությունը (չի պահանջվում Գերագույն դատարանի դատավորության թեկնածուից):
- Դատված չպետք է լինեք:
- Անցած պետք է լինեք Արդարադատության գերագույն դպրոցի լրիվ դասընթացը և պետք է լինեք արդարադատության ունկնդիրների որակավորման ցուցակում (այս դպրոցում հաշվառված անձինք նախապես կազմած ուսումնական ծրագրի շրջանակներում մասնակցում են դասախոսությունների, նրանց համար անցկացնում են վարժանքներ, ծանոթանում են դատավոր աշխատելու առանձնահատկությանը և անցնում են «վերապատրաստման» դատավոր նշանակվելու փուլը: Թերևս, բոլոր անձինք, ովքեր ավարտում են արդարադատության գերագույն դպրոցը, ավտոմատ կերպով չեն կարող դատավպոր դառնալ):
Միաժամանակ, բացառության կարգով, Արդարադատության գերագույն դպրոցում սովորելուց ազատ են՝
– Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին ընտրելու համար ներկայացրած անձը,
– Նախկին դատավորը, որը հանձնել է դատավորության որակավորման քննությունը, հաստատվել է, եղել է դատավորի պաշտոնին գերագույն դատարանում կամ շրջանային (քաղաքացիական) կամ էլ Վրաքննիչ դատարանում մրցույթի կարգով և ունի դատավոր աշխատելու առնվազն 18 ամսվա փորձ:
– Անձը, ով անցել է արդարադատության գերագույն դպրոցի լրիվ ուսումնական դասընթացիը և մտցված է արդարադատության ունկնդիրների որակավորման ցուցակ,
– Վրաստանի ընդհանուր դատարանների նախկին դատավորը՝ դատական իրավասության դադարեցումից 10 տարի հետո,
– Վրաստանի Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի ինչպես գործող, այնպես էլ նախկին անդամը:
Եթե դատավորություն ցանկացող անձը բավարարում է օրենսդրությամբ պահանջված բոլոր չափանիշները, նա կարող է մասնակցել դատավորության թեկնածուների ընտրության մրցույթին: Ճիշտ է, մրցույթ հայտարարելու մասին որոշումն Արդարադատության գերագույն խորհուրդն է կայացնում, թերևս տարբեր է մրցույթի արդյունքներն առաջին և երկրորդ ատյաններում դատավորներին հաստատելու և Վրաստանի Խորհրդարանին՝ Վրաստանի Գերագույն դատարանում դատավորներին ներկայացնելու դեպքում:
Երկու դեպքում էլ թեկնածուի կողմից ներկայացրած հայտը կից տեղեկությունների հետ ուսումնասիրում է Արդարադատության գերագույն խորհրդի աշխտակազմը, որը գնահատում է, թե որքանով է լիարժեք ներկայացրած տեղեկությունը և համապատասխանում է արդյոք անձն օրենսդրության պահանջներին: Եթե թեկնածուն բավարարում է որակավորման պահանջները և լիարժեք ներկայացրել է հայտը կից փաստաթղթերի հետ, Արդարադատության գերագույն խորհուրդը կայացնում է այդ անձին որպես թեկնածու գրանցելու որոշումը: Հաջորդ փուլն արդեն թեկնածուի հարցազրույցն է Արդարադատոության գերագույն խորհրդում, որտեղ խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալ դատավորության թեկնածուին: Հարցազրույցի ավարտից հետո Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի բոլոր անդամները լրացնում են դատավորության յուրաքանչյուր թեկնածուի գնահատման թերթիկը: Քանի որ դատավոր կարող է ընտրվել ինչպես դատավորության փորձ ունեցող անձը, այնպես էլ այդպիսի փորձ չունեցող անձը, նրանց գնահատման չափանիշներն էլ տարբեր են:
Բոլոր այս փուլերից հետո Արդարադատության գերագույն խորհուրդը կայացնում է թեկնածուին որպես դատավոր նշանակելու որոշում քաղաքացիական (շրջանային) կամ Վերաքննիչ դատարանում, իսկ Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների գծով որոշում է կայացնում Վրաստանի Խորհրդարանում նրանց անվանակոչման վերաբերյալ:
Որպես դատավոր հաստատելը ժխտելու դեպքում դատավորության թեկնածուն իրավունք ունի բողոքարկել Արդարադատության խորհրդի մերժումը Վրաստանի Գերագույն դատարանի որակավորման պալատում:
Արդարադատության գերագույն խորհուրդը սահմանադրական մարմին է, որը 4 տարվա ժամկետով հաստատված 14 անդամի և Գերագույն դատարանի նախագահից է կազմված (լիարժեք 15 անդամ): Արդարադատության գերագույն խորհրդի անդամների կեսից ավելին (8 անդամ) կազմում են ընդհանուր դատարանների դատավորների ինքնակառավարման մարմնի կողմից դատավորներից ընտրված անդամները, գործող դատավորներ: Արդարադատության գերագույն խորհրդի կազմի մեջ մտնում են նաև Գերագույն դատարանի նախագահը, Վրաստանի նախագահի կոմից նշանակված մեկ անդամ և Վրաստանի խորհրդարանի կողմից լրիվ կազմի ոչ պակաս, քան երեք հինգերորդի մեծամասնությամբ ընտրված 5 անդամ: Արդարադատության գերագույն խորհրդի նախագահին Արդարադատության գերագույն խորհրդի դատավոր անդամներից օրգանական օրենքով սահմանված կարգով 4 տարի ժամկետով, բայց ոչ ավել նրա, որպես Արդարադատության գերագույն խորհրդի անդամի իրավասության ժամկետի, ընտրում է Արդարադատության գերագույն խորհուրդը: Արդարադատության գերագույն խորհրդի քարտուղարին 4 տարվա ժամկետով ընտրում է ընդհանուր դատարանների դատավորների ինքնակառավարման մարմինն իր կողմից ընտրած անդամներից:
Համաձայն գործող օրենսդրության՝ Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել՝
- Դատավորի անկախությունը,
- Արդարադատության որակը և արդյունավետությունը,
- Դատավորների պաշտոնների նշանակում, դատավորներին պաշտոնից ազատեժում, դատավորների որակավորման քննությունների կազմակերպումը,
- Դատական բարեփոխման անցկացման համար առաջարկների մշակումը,
- Օրենքով սահմանված այլ խնդիրների կատարում:
Արդարադատության գերագույն խորհուրդը դատական համակարգում բազմաթիվ կարևոր գործառույթներ է կատարում: Համաձայն գործող օրենսդրության՝ խորհուրդը՝
- Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վրաստանի ընդհանուր դատարանների դատավորներին (բացառությամբ Գերագույն դատարանի նախագահի և անդամների):
- Որոշում է որակավորման քննության հանձնառողովի կազմը,
- Որոշում է Վերաքննիչ և շրջանային (քաղաքացիական) դատարանների դատավորների մասնագիտացումը,
- Հաստատում է Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի աշխատակազմի (բացի Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի անկախ տեսուչի ծառայության) կառուցվածքը, պաշտոնների անվանումը, հաստիքային ցուցակը և պաշտոնի աշխատավարձը, Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի անդամի պաշտոնի աշխատավարձը, նաև Վրաստանի ընդհանուր դատարանների (բացառությամբ Գերագույն դատարանի» աշխատակազմերի կառույցների և հաստիքային ցուցակների,
- Որոշում է Վրաստանի նախագահի կողմից նշանակված և Վրաստանի Խորհրդարանի կողմից ընտրած Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի անդամների համար ծառայողական ծախսերի վճարման կարգը,
- Մշակում է և հաստատում Վրաստանի ընդհանուր դատարանների կազմակերպչական աշխատանքի կարգը,
- Հաստատում է Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդում, շրջանային (քաղաքացիական) և Վերաքննիչ դատարաններում ստաժավորում անցնելու կարգը,
- Հաստատում է Վրաստանի Արադատության գերագույն խորհրդի, շրջանային (քաղաքացիական) և Վերաքննիչ դատարանների աշխատակազմի աշխատակիցների գնահատման կարգը,
- Քննարկում է դատական վիճակագրության վերլուծության նյութերը,
- Օրենքով նախատեսած կարգով, իր իրավասության շրջանակներում Վրաստանի ընդհանուր դատարանների դատավորների նկատմամբ կարգապահական իրավական վարույթ է իրականացնում,
- Լսում է ընդհանուր դատարանների գործակալության (դեպարտամենտ) նախագահի հաշվետվությունը,
- Կայացնում է որոշում օրենքով սահմանված կարգով դատավորի խրախուսման մասին,
- Մշակում է առաջարկներ դատական բարեփոխման հարցերի մասին,
- Իր ոչ դատավոր անդամներից, «Իրավաբանական օգնության մասին» Վրաստանի օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ընտրում է 1 անդամի՝ իրավաբանական օգնության խորհրդին ներկայացնելու համար,
- «Հանրային ծառայության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընդհանուր դատարանների դատավորներից ընտրում է հանրային ծառայության խորհրդի 2 անդամ,
- Հաստատում է դատական մեդիացիայի ծրագիրը /ծրագրերը,
- Հաստատում է մեդիատորի գործունեության վարձատրման կարգը,
- Իրականացնում է երեխայի իրավունքների օրենսգրքով նախատեսած իրավասությունները,
- Ապահովում է սահմանափակ կարողությամբ անձանց համար իրավական վարույթի հասանելիությունը և այդ նպատակով մշակում է սահմանափակ հնարավորություններով մասնակիցների հետ աշխատելու չափանիշները և մեթոդիկան, որոնցով նախատեսած կլինի դտարանում այս կարգի գործերի քննարկման առանձնահատկությունը,
- Իրականացնում է Վրաստանի օրենսդրությամբ նախատեսած այլ իրավասություններ:
Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ անձը, ով չունի դատավոր լինելու փորձ, նշանակվում է 3 տարի փորձնական ժամկետով: Նշված ժամկետի շրջանակներում նորանշանակ դատավորի գործունեությունը գնահատում են Ադարադատության խորհրդի անդամները: Ժամկետի սպառումից հետո մրցույթն նորից անցնելու արդյունքում նրան հնարավոր է վերանշանակեն անժամկետ, մինչև թոշակի տարիքի հասնելը, եթե Արդարադատության գերագույն խորհուրդը կաջակցի նրա թեկնածությանը:
Պաշտոնին 3 տարի ժամկետով սահմանված դատավորի գործունեությունը գնահատելու համար, պաշտոնին նրան նշանակելուց 1 տարին և 2 տարին լրանալու ժամանակ, ինչպես նաև դատավորի պաշտոնին լինելու եռամյա ժամկետը սպառվելուց հետո 4 ամիս առաջ Վրաստանի Արդարադատության գերագույն խորհուրդը վիճակահանությամբ ընտրում է Վրաստանի Արդարադատության գերագույն խորհրդի մեկ դատավոր անդամ և մեկ ոչ դատավոր անդամ (հետագայում՝ գնահատողներ), ովքեր միմյանցից անկախ, 2 ամիս ժամկետում պետք է գնահատեն համապատասխան ժամանակահատվածում դատավորի գործունեությունը: Վիճակահանության ավարտից հետո գնահատողների ինքնությունն անհապաղ տեղեկացվում է գնահատվող դատավորին: Նշված վեց գնահատումը տարբեր գնհատողներ պետք է իրականացնեն: Հենց նշված գնահատականների հիման վրա Արդարադատության գերագույն խորհուրդը մտածում է 3 տարվա ժամկետի սպառումից հետո դատավորի պաշտոնին անժամկետ նշանակելու մասին: Հատկանշական է, որ նշված կարգը 2024 թվականից այլևս չի գործի:
Բացի փորձնական ժամկետով նշանակված դատավորներից, գոյություն ունեն նաև հին օրենսդրության հիման վրա 10 տարվա ժամկետով նշանակված դատավորներ: Այժմ գործող օրենսդրության համաձայն՝ դատավորները պաշտոնին այլևս չեն նշանակվում 10 տարով:
2013 թվականին «Ընդհանուր դատարանների մասին» օրգանական օրենքում իրականացրած փոփոխությունների հիման վրա, դատավորները պաշտոնին անժամկետ, մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին հասնելը նշանակվում են և այս կարգը գործում է Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների վրա ևս:
Նախագահող դատավորին առաջին և երկրորդ ատյանի դատարաններում 5 տարի ժամկետով նշանակում է Արդարադատության բարձրագույն խորհուրդը: Վերջինս սկզբից դատարանի հաղորդակցման ներքին ցանցի՝ «ինտրանետի» միջոցով հայտրարում է հայտերի ընդունելություն կոնկրետ նախագահող դատավորի թափուր պաշտոնին նշանակելու համար, ինչի համար էլ սահմանվում է համապատասխան ժամկետ: Դիմումներն ընդունելուց հետո նա անցնում է խորհրդատվություն այն դատարանի դատավորների մոտ, որի նախագահ էլ պետք է նշանակվի, և հարցնում է նրանց կարծիքը կոնկրետ թեկնածու(ներ)ի մասին: Իսկ խորհրդատվությունն ավարտելուց հետո Արդարադատության խորհուրդը կայացնում է համապատասխան որոշումը: Նախագահող դատավոր նշանակելու համար անհրաժեշտ է Արդարադատության խորհրդի նիստին ներկա խորհրդի անդամների մեծամասնության աջակցությունը:
Ինչ վերաբերում է Գերագույն դատարանին, ի սկզբանե Գերագույն դատարանի դատավորներից Արդադատության խորհուրդն ընտրում է համապատասխան թեկնածուին և ներկայացնում Վրաստանի խորհրդարանին՝ ընտրելու համար: Նախագահի իրավասության ժակետը կազմում է 10 տարի, բայց դատավորն այս պաշտոնում լինել կարող է ոչ ավել իր՝ որպես Գերագույն դատարանի դատավորի իրավասության ժամկետով: Գերագույն դատարանի նախագահին ընտրում է Վրաաստանի Խորհրդարանի լիարժեք կազմի մեծամասնությունը:
Եթե ուզում եք դատարան դիմել բողոքով, բողոքի ձևերը կտեսնեք Գերագույն դատարանի կայքէջում, տվյալ հղումով (ბმულზე): Բողոքի ձևը պետք է ընտրեք ըստ նրա, թե վարչական որ իրավունքին է պատկանում Ձեր պահանջը (այսինքն՝ Ձեր վեճը մասնավոր իրավական բնույթի է): Նույն հղումով տված է ինչպես շրջանային (քաղաքային) դատարանում, այնպես Վերաքննիչ և Գերագույն դատարաններում ներկայացնելիք բողոքի տեսակները: Հիշեցնում ենք, որ 1-ին ատյանի դատարանում (շրջանային կամ քաղաքային դատարաններում) Ձեր դիրքորոշումը ներկայացնել կարող եք ինչպես անձմաբ, այնպես էլ այլ ցանկացած երրորդ անձի օգնությամբ: Այս փուլում պարտադիր չէ, որ այդ անձը փաստաբանի որակավորման քննությունը հանձնած լինի: Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ ատյանի դաատարանում ներկայացուցչությանը, եթե որոշում եք, որ Ձեր շահերը պաշտպանի այլ անձ, այդ դեպքում վերջինս պարտադիր պետք է հանձնած լինի համապատասխան մասնագիտացմամբ փաստաբանի որակավորման քննությունը:
Հաշվի՛ առեք, որ շատ դեպքերում վեճերի նկատմամբ պարտադիր է պետական մաքսի, նախապես որոշակի սկզբունքով կամ ճիշտ որոշված քանակի գումարի վճարում մինչև բողոքը ներկայացնելը և վճարումը փաստող ստացականը կցել բողոքին, հակառակ դեպքում դատավորը բողոքը վարույթ չի վերցնի: Պետական մաքսի չափսերը տարբեր են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ճշգրիտ քանակները քաղաքացիական ընթացակարգային օրենսգրքի (39-րդ հոդվածում) կտեսնեք: Իսկ Դատարանների գանձարանի կոդերը կտեսնեք այս հղումով (ამ ბმულზე): Միաժամանակ կարող եք պետական մաքսը հաշվելու համար կիրառել նաև հատուկ ծրագիր:
Հարկ է նշել, որ օրենքը որոշ կարգի վեճերի առնչությամբ հարկի վճարումից կարող է ազատել: Օրինակ՝ հայցվորներն ազատված են մաքս մուծելուց, ապրուստավճար (ալիմենտ) վճարելուց, հայցերի ժամանակ կամ խեղված կամ առողջությանն այլ վնաս հասցրած վնասի վարձահատույց լինելուց և այլն: Ավելի մանրամասն ցանկը կարող եք տեսնել քաղաքացիական ընթացակարգային օրենսգրքի 46-րդ հոդվածում ( 46-ე მუხლში):
Նկատի՛ ունեցեք, որ եթե դուք չունեք համապատախան նյութական վիճակ, կարող եք դատարանին դիմել դատական ծախսերից զատվելու մասին դիմումով: Թերևս պետք է հիմնավորեք այս ծախսերի վճարման անկարողությունը և դատարանին ճշգրիտ ապացույցներ ներկայացնեք: Նշվածից հետո, Ձեր գույքային վիճակը հաշվի առնելով, Դատարանի կարող է ամբողջությամբ կամ մասամբ Ձեզ ազատել պետական բյուջեի օգտին դատական ծախսերը վճարելուց:
Դատական գործի էլեկտրոնային ծառայությունը (https://www.ecourt.ge/), որը նկատի ունի, որ սպառողը հնարավորություն ունի առցանց ռեժիմով դատարանի հետ կապ հաստատել. դիմում ներկայացնել, ստանալ տեղեկություն գործի գրանցման և ընթացքի վերաբերյալ: Գործի գրանացման էլեկտրոնային համակարգում գրանցումն անվճար է: Թերևս սահմանված են ծառայության պայմանները և սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կտեսնեք նույն էջում:
Ընդհանուր դատարաններում գործավարությունն ընթանում է վարչական, քաղաքացիական և քրեական իրավասության գործերի վերաբերյալ: Միաժամանակ միայն Վերաքննիչ դատարանում գոյություն ունի հետաքննչական կոլեգիա: Վարչական իրավական վարույթի ժամանական գործի քննարկման կողմերից մեկն անպայման վարչական մարմինն է, իսկ վեճի բովանդակությունը՝ հանրային իրավական բովանդակության գործունեությունից է բխում (օրինակ՝ կոնկրետ հարցի հետ կապված հրամանը հրապարակելու/չհրապարակելու հարցը, հրամանը չեղարկելու կամ ուժը կորցրած հայտարարելու և այդպես շարունակ), ինչ վերաբերում է քաղաքացիական իրավական վարույթին, այստեղ շատ դեպքերում երկու կողմն էլ մասնավոր դեմք է (թերևս հնարավոր է քաղաքացիական իրավական վեճը վարչական մարմնի և մասնավոր անձի միջև է առաջացել), որոնց մեջ էլ վեճը մասնավոր իրավական հարաբերությունից է առաջացած (օրինակ՝ պայմանագրային պարտականությունների կատարում, վնասի հատուցում, ամուսնալուծություն և այլն):
- Բողոքը գրավոր ձևով ներկայացնելը դատարան և դատարանի գրասենյակի կողմից նրա գրանցումը՝
O Նկատի՛ ունեցեք. որոշ դեպքերում՝ վարչական վեճերի ժամանակ, օրենքը վերադաս մարմնի հետ միանգամյա բողոքարկման պարտականությունը հաշվի է առնում և միայն դրանից հետո կարող եք դիմել դատարան:
- Դատարանի կողմից բողոքը վարույթ վերցնելը կամ թերության որոշումը և դա վերացնելու համար կողմին ժամկետ տալը:
- Պատասխանողի կողմից բողոքի (այսինքն՝ հայցվորի պահնջների նկատմամբ իր պատասխանը) կամ/և պատասխան հայցը ներկայացնել դատարան, այդ փաստաթուղթը/փաստաթղթերը հայցվորին ուղարկելը:
- Եթե ներկայացված գրավոր նյութերը դատավորին հիմք են տալիս ենթադրելու, որ կողմերը կարող են լուծել գործը բանակցությամբ, պատասխանողն ընդունի հայցը կամ հայցվորը մերժի հայցը, ինչպես նաև եթե դատավորի կարծիքով դատական քննարկման համար գործը համապատասխան նախապատրաստելու շահերը դա են պահանջում, դատավորն իրավասու է կողմերի գրավոր նյութերը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կողմերի հետ նշանակել նախապատրատական նիստ կամ հեռախոսազրույց կամ տեսակոնֆերանս, ինչի մասին կողմերը կտեղեկացվեն որոշում կայացնելու հետո՝ 3 օրվա ընթացքում:
- Եթե հայցվորը հրաժարվում է հայցից նախապատրաստական նիստում, կամ կողմերը պայմանավորվում են, դատավորը որոշում է կայացնում գործի վարույթը դադարեցնելու մասին: Հաշտվելու դեպքում դատարանի նույն վճռով դատարանը կհաստատի հաշտության պայմանները: Նույն կանոնը կգործի դատավարության ցանկացած փուլում:
- Եթե նախապատրաստական նիստին պատասխանողը ընդունում է հայցը, դատավորը հայցը բավարարելու մասին վճիռ է կայացնում:
- Կողմերի մասնակցությամբ գործի քննարկումը գլխավոր նիստին (ինչքան հնարավոր է) մի քանի նիստի ընթացքում շարունակվի: Գլխավոր նիստին կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները և համապատասխան ապացույցները, նաև հարցաքննում են վկաներին: Կողմերը կարող են համաձայնել, որ դատարանն իրենց վեճը քննարկի ոչ թե դատական դահլիճում, իրենց անմիջական, ֆիզիկական մասնակցությամբ, այլև առանց դրա (դա կոչվում է առանց կողմերի դիրքորոշումների բանավոր լսումների նիստի անցկացում):
- Գործի կապակցությամբ հիմնավորված որոշումներ կայացնելը և կողմերին հանձնելը:
Վրաստանի դատարաններում գործավարության հետ կապված տեղեկատվությունը և փաստաթղթերը կարող եք տեսնել այս հղումով (ბმულზე):
Մեղադրյալին առաջին ներկայացնելը դատարանում՝ ձերբակալելուց ոչ ուշ, քան 48 ժամը դատախազը քննության վայրի համաձայն մագիստրատ դատավորին ներկայացնում է միջնորդություն կանխարգելող միջոցառման կիրառման մասին: Կանխարգելող միջոցի կիրառման մասին միջնորդությունը ներկայացնելուց ոչ ուշ, քան 24 ժամը մագիստրատ դատավորը մեղադրյալին դատարանում առաջին ներկայացման նիստին կողմերի մասնակցությամբ՝
- Պարզում է մեղադրյալի ինքնությունը,
- Պարզում է՝ հասկանում է արդյոք մեղադրյալը քրեական իրավունքի գործընթացի լեզուն,
- Մեղադրյալին մեկնաբանում է մեղադրանքի էությունը և նրա իրավունքները, այդ թվում, կտտանքների և ոչ մարկային/մարդասիրական վերաբերմունքի համար բողոք (հայց) ներկայացնելու իրավունքը,
- Մեղադրյալին ծանոթացնում է մեղադրանքով նախատեսած պատժի տեսակը և չափսը,
- Պարզում է ընթացակարգային համաձայնություն կնքելու հնարավորությունը և կողմերի համաձայնության դեպքում կայացնում է համապատասխան որոշում,
- Քննարկում է կանխարգելիչ միջոցի կիրառման մասին միջնորդությունը,
- Մեղադրյալից պարզում է՝ ունի արդյոք որևէ բողոք կամ միջնորդություն նրա իրավունքների խախտման հետ կապված,
- Իրականացնում է այդ օրենսգրքով նախատեսած այլ իրավասություններ:
Նախադատական նիստ՝ որի ժամանակ էլ դատավորը պարզում է, ճանաչում է (խոստովանում է)՝ արդյոք մեղադրյալն իրեն մեղավոր ճանաչում է իրեն ներկայցրած հանցանքում և ինչ ծավալով, նաև ընթացակարգային համաձայնության կնքելու հավանականությունը: Միաժամանակ, եթե մեղադրյալին մեղադրանք են ներկայացրել երդվյալ ատենակալների դատարանի դատապարտմանը հանցանքի կատարման համար, դատավորը մեղադրյալին բացատրում է երդվյալ ատենակալների դատարանի դրույթները և դրա հետ կապված մեղադրյալի իրավունքները: Այս նիստին դատավորը քննարկում է կողմերի միջնորդություններն ապացույցների մասին, կանխարգելիչ միջոցների կիրառման, փոխելու կամ չեղարկելու մասին և այլն:
Գործի էական քննությունն անընդմեջ, հանրայնորեն կամ որոշ դեպքերում փակ նիստի ժամանակ: Նիստի նախագահող դատավորը ներկայացնում է մեղադրյալի ինքնությունը և նրան բացատրում է իր իրավունքները, մեղադրանքի էությունը, սպասվելիք պատժի նվազագույնն ու առավելագույնը՝ մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները հաշվի առնելով: Նա կրկին ճշտում է՝ ճանաչում է արդյոք մեղադրյալն իրեն մեղավոր և եթե ճանաչում է՝ ինչում, նաև ընթացակարգային համաձայնություն կնքելու հնարավորությունը: Էական նիստը պարունակում է հետևյալ փուլերը՝
– Կողմերը հանդես են գալիս մուտքի և եզրակացուցիչ խոսքերով, ուսումնասիրում են ապացույցները, հարցաքննում են ինչպես իրենց, այնպես էլ հակառակ կողմի վկաներին,
- Դատարանի ժողովը տեղում կամ ժողովի սենյակում՝ մեղադրյալի վերջնական խոսքը լսելուց հետ,
- Վճռի հայտարարում և հիմնավորված որոշումը կողմերին հանձնելը:
Դատարանում գործվարությունը, որն աչքի չի ընկնում առանձնահատուկ բարդությամբ, օրենքի համաձայն, ոչ ուշ, քան 2 ամսում պետք է ավարտվի: Թերևս իրականում գործերի քննարկումը դատարանում տարիներիով է ձգվում: Դրա պատճառը դատավորների ոչ բավարար քանակն է և դատարանում գործերի մեծ հոսքը: Չնայած դատավորների թափուր տեղերի առկայությանը՝ համակարգում նոր կադրերի ներհոսքի պրոցեսը տարիներ է տևում, փատացիորեն, խոչընդոտներով է ընթանում:
Վրաստանի դատարաններում գործավարության հետ կապված տեղեկատվություն և փատաթղթերը կարող եք տեսնել այս հղումով (ბმულზე):
Հետաքննչական կոլեգիաները Թբիլիսիի և Քութաիսիի Վերաքննիչ դատարաների կազմի մեջ են մտնում և այն առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործով որոշումների մասն է քննարկում: Կոնկրետ, հետաքննչական կոլեգիայում հնարվոր է բողոքարկել՝
- Մագիստրատ դատավորի առջև վկայի հարցաքննման միջնորդությունը չբավարարելու մասին առաջին ատյանի որոշումը,
- Գաղտնի հետաքննական գործողությունների մասին կայացրած որոշումը: Նշված իրավունքն անձն ունի ինչպես իրավական վարույթի ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո,
- Քրեական հետապնդման հարուցումը դիտավորյալ ձգձգելու վերաբերյալ հետաքննության վայրի համաձայն շրջանային (քաղաքային) դատարանի կողմից կայացրած որոշումը,
- Կանխարգելիչ միջոցառման կիրառման, փոխելու կամ չեղարկելու մասին որոշումը, վճիռը
- Նախադատական նիստին դատավորի վճիռը քրեական հետապնդման դադարեցման մասին,
- Նախադատական նիստի դատավորի որոշումն ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին:
Եթե Դուք դատական գործընթացի մասնակից եք՝ կողմ կամ վկա, ուրեմն կարևոր է՝ իմանաք Ձեր իրավունքները և պարտականությունները դատարանում գործի քննարկման գործընթացում: Ստորև կփորձենք Ձեզ տրամադրել տեղեկություն դրանցից հիմնականի մասին:
Վարչական և քաղաքացիական իրավական գործերի առնչությամբ կողմերն իրավունք ունեն՝
- Հարուցել գործ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով,
- Փոխել իրենց պահանջը կամ նրա հիմքը՝ օրենքի նորման, որին հենվում է իրենց պահանջը,
- Մեծացնել կամ փոքրացնել բողոքարկման պահանջի քանակը՝ պահանջել ավելի շատ բան կամ հակառակը՝ հրաժարվել Ձեր որոշակի պահանջներից,
- Գործն ավարտել միմյանց հետ հաշտվելով՝ գործի քննարկման ցանկացած փուլում,
- Բողոքարկողն իրավունք ունի հրաժարվել իր բողոքից, իսկ պատասխանողը՝ ճանաչել հայցը,
- Ծանոթանալ գործի նյութերին, անել քաղվածքներ այդ նյութերից, պատճենահանել,
- Հայտարարել դատավորի, փորձագետի կամ այլոց բացարկը,
- Ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց ուսումնասիրության մեջ, հարցեր տալ վկաներին, փորձագետներին, մասնագետներին,
- Դատարանի առջև հայտարարեն միջնորդություններ, ժխտեն երկրորդ կողմի միջնորդությունները, եզրկացությունները և կարծիքները,
- Դատարանին տալ բանավոր և գրավոր բացատրագրեր, ներկայացնել իրենց եզրակացությունները և կարծիք հայտնել գործի քննարկման ժամանակ առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ,
- Բողոքարկել դատարանի որոշումները և վճիռները վերադաս ատյանի դատարանում և այլն:
Վարչական և քաղաքացիական իրավական գործերի առնչությամբ կողմերը ստանձնում են հետևյալ ընթացակարգային պարտականությունները
- Նշել փաստերն իրենց բողոքները հիմնավորելու նպատակով,
- Հաստատել իրենց նշած փաստերը,
- Բարեխղճորեն կիրառել իրենց ընթացակարգա իրավունքները և այլն:
Քրեական գործում մեղադրյալն ունի հետևյալ իրավունք-պարտականությունները՝
Ծանուցման պահին, անհապաղ, նաև ցանկացած հարցաքննությունից առաջ իր համար հասկանալի լեզվով տեղեկացվել, որ հանցագործության մեջ է առկա իր նկատմամբ հիմնավորված կասկած, որ նա իրավունք ունի, որ իր վրա չվերցնի հանցանքը և այն ամենը, ինչ կասի, հնարավոր է իր դեմ օգտագործվի,
- Կալանավորելիս առանց նրա պահանջի, իսկ ձերբակալելիս նրա պահանջի դեպքում, համապատասխան հաատատություն տանելուց հետո ստանալ անվճար բժշկական ստուգում,
- Ընտրել, ունենալ և փոխել փաստբանին ցանկացած ժամանակ: Եթե նա չունի համապատասխան միջոցները, իրավունք ունի փատաբան վարձել պետության հաշվին: Նաև հրժարվել փստաբանի ծառայությունից և ինքնուրույն պաշտպանել իրեն,
- Ունենալ խելամիտ ժամկետ և հնարավորություն պաշտպանության պատրաստվելու համար,
- Ունենալ գաղտնություն ապահոված հարաբերություն փաստաբանի հետ,
- Անկախ կամ փաստաբանի օգնությամբ անցկացնել հետաքննությունը, օրինական կերպով ձեռք բերել և ներկայացնել ապացույցներ,
- Հարցաքննության կամ այլ հետաքննչական գործողություն անցկացնելիս օգտվել թարգմանչի ծառայությունից՝ պետության հաշվին,
- Ձերբակալելման և կալանավորման պահից իր ընտանիքի անդամին կամ մերձվոր բարեկամին տեղեկացնել նշվածի մասին, ասել իր գտնվելու վայրը, վիճակը,
- Ծանոթանալ մեղադրող կողմի ապացույցներին, ստանալ ապացույցների և քրեկան գործի նյութերի պատճենները,
- Բողոքարկել քննիչի գործողությունը դատախազի մոտ, դատախազզի գործունեությունը և որոշումը՝ վերադաս դատախազի մոտ կամ դատարանում:
- Բողոքարկել դատական որոշումը և ստանալ բողոքարկված որոշման պատճենը և այլն:
Ինչ վերբերում է վկաների իրավունքներին, վարչական և քաղաքացիական գործերի առնչությամբ, վկաներն իրավունք ունեն՝
- Ցուցմունք տալ մայրենի լեվով,
- Ստանալ վարձատրություն դատարան ներկայանալու հաամար արած ուղևորության և բնակելի տարածք վարձակալելու համար, ստանալ նաև օրական գումար,
- Պահպանվի նրանց միջին աշխատավարձը, իսկ եթե նրանք աշխատանքային հարաբերության մեջ չեն, այդ ժամանակ նրանց աշխատավայրից կամ սովորական գործից բացակայելու համար ունեն վարձատրություն ստաանալու իրավունք՝ հաշվի առնելով փատացի ծախսած ժամանակը և աշխատավարձի նվազագույն չափսը:
Վարչական և քաղաքացիական իրավական գործերի վկաները պարտավոր են՝
- Դատարան ներկայանալ նշված ժամանակին,
- Տալ ճիշտ վկայություն:
Քրեական գործերի վկան իրավունք ունի՝
- Իմանալ՝ ինչ գործով է կանչված,
- Եթե չգիտի կամ համապատասխանորեն չգիտի քրեական իրավասության ընթացակարգի լեզուն կամ ունի հնարավորության այնպիսի սահմանափակում, որը բացառում է նրա հետ հաղորդակցումն առանց ժեստերի լեզվի, ցուցում տալ մայրենի կամ իր համար ցանկալի այլ լեզվով և օգտվել թարգմանչի ծառայությունից՝ պետության հաշվին,
- Ցուցում չտալ, որը հանցանք գործելու մեջ մեղաադրում/կասկածում են նրա կամ նրան մոտիկ հարազատին,
- Պահանջել պաշտպանության հատուկ միջոցաժումների կիրառում և այլն:
Քրեական գործում վկան պարտավոր է՝
- Ներկայանալ դատարանի ծանուցմամբ,
- Պատասխանել առաջադրված հարցերին,
- Չբարձրաձայնել գործի հետ կապված իրեն հայտնի հանգամանքները, եթե իրեն այդ մասին զգուշացրել է դատարանը,
- Պահպանել կարգապահություն դատական քննարկման ժամանակ,
- Առանց նիստի նախագահի թույլտվության չլքել դատական նիստի դահլիճը:
- Ինչի՞ հիման վրա պետք է դատավորը որոշում կայացնի, և ինչպիսի՞ն է նրա մասնագիտական էթիկայի/վարքի կանոնները (սկզբունքները):
Դատավորի վարքագիծը, որը հանդիսանում է դատարանի դեմքը, սահմանափակվում է որոշակի էթիկական սկզբունքներով (Բանգալորի սկզբունքները), հաշվի առնելով նրա բարձր կարգավիճակը և պատասխանատվությունները հասարակական կյանքոււմ: Նրանց պահպանումը բոլոր դատավորների պարտականություն է, և դրանց խախտումը կարող է դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Այս սկզբունքները սահմանում են, որ դատավորը պետք է իր իրավասություններն իրականացնելիս լինի անկախ և անկողմնակալ, պետք է ենթարկվի միայն Սահմանադրությանը և օրենքին և պետք է որոշում կայացնի միայն օրենքի հիման վրա՝ առանց կողմնակի անձանց ազդեցության: Կարևոր է դատավորի անխուսափելիությունը, հետևողականությունը, նրա վարքագիծը և գործողությունները պետք է ամրապնդեն հանրության վստահությունը դատարանի կատարողականի նկատմամբ: «Արդարադատությունը պետք է ոչ միայն կատարվի,այլև պետք է երևա որպես կատարված»: Բացի դրանից, դատավորներից պահանջվում է կարգապահություն և կարգապահության դրսևորում բոլոր տեսակի գործերում: Նրա վարքը պետք է համապատասխանի դատական պաշտոնի արժանապատվությանը: Այն հավասարապես պետք է վերաբերվի իր առջև դրված բոլոր կողմերին, դրանցից ոչ մեկին առավելություն չպետք է տա: Միաժամանակ իր գործառույթները պատշաճ կատարելու համար դատավորը պետք է ունենա համապատասխան իրավասություն և կարեկցանք:
Դատավորի դերը տարբերվում է նրանով, թե ինչ գործ է քննարկվում՝ քրեակա՞ն գործ, քաղաքացիակա՞ն, թե՞ վարչական: Քաղաքացիական և քրեական իրավաբանության մեջ գործում է մրցակցության սկզբունքը, այն ժամանակ, երբ վարչական իրավաբանությունն ամբողջությամբ մրցակցային չէ և հավատաքննության (ինկվիզիցիա) սկզբունքի վրա էլ է հիմնված:
Մրցակցության սկզբունքը ենթադրում է, որ դատարանում գործավարության ընթացքում դատավորը կատարում է չեզոք արբիտրի դեր: Այսինքն՝ իր նախաձեռնությամբ (քրեական գործում) կամ միայն որոշակի դեպքերում (քաղաքացիական իրավական գործերով) հարցեր չի տալիս կողմերին, իր նախաձեռնությամբ լրացուցիչ ապացույցներ չի ձեռք բերում և ուսումնասիրում: Համապատասխանաբար, այս տեսակի գործընթացը հիմնվում է կողմերի հավասարության վրա և իրենց դիրքորոշումը հաստատելու համար, անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելը և ներկայանելը հենց կողմերի պատասխանատվությունն է:
Նրանք օգտվում են հավասար իրավունքներից և հնրավորություններից, հիմնավորել իրենց պահանջները, ժխտել կամ ցրել երկրորդ կողմի առաջ քաշած պահանջները, կարծիքները կամ ապացույցները: Կողմերը հենց իրենք են որոշում, թե որ փաստերը պետք է դնել որպես հիմք նրանց պահանջներին կամ որ ապացույցներով պետք է հաստատվեն այդ փաստերը: Դատավորը պարտավոր է կողմերին իրենց իրավունքները և օրինկան շահերը պաշտպանելու համար ստեղծել հավասար հնարավորություններ այնպես, որ նրանցից ոչ մեկին չտա առավելություն:
Ինչ վերաբերում է վարչական իրավունքի գործերին, այդտեղ դատավորն օգտվում է համեմատաբար ավելի մեծ հայեցողությունից (դիսկրեցիա), թեև կողմերն այս դեպքում էլ ունեն նույն իրավունքները, ինչ նշվեց վերևում, սակայն վարչական իրավունքի գործընթացը լիովին մրցակցային չէ, դրանում կան նաև ինկվիզիցիոն սկզբունքի տարրեր: Նշվածը դատավորին տալիս է իրավունք՝ դիմումի հիմնավոր լինելը ստուգելու, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կանչել և հարցաքննել ցանկացած անձի, կողմերին դիմել առաջարկով՝ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, ապացույցներ, նաև կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ պահանջել գործի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը և ապացույցները:
Հետաքրքիր է դատավորի դերը երդվյալ ատենակալների դատական պրոցեսում ևս: Նրա դերը ավելի պասիվ է, քան այլ քրեական իրավունքի գործեր քննարկելիս: Դատավորի մասնակցությունն արտահայտվում է երդվյալ ատենակալների թեկնածուների ընտրության հետ կապված հարցերով (ցուցակ կամ երդվյալ ատենակալների կողմից լրացվող հարցաշարի հաստատում և այլ կազմակերպական հարցեր), նաև նրա իրավասությունների մեջ է մտնում որոշակի պայմաններում երդվյալ ատենակալի պաշտոնակատարումից ազատելը, ավագ ատենակալի նշանակումը, երդվյալ ատենակալի նկատմամբ տարբեր տեսակի բացատրւթյուններ տալը, այդ թվում կիրառելիք օրենքի և նիստին քննարկած ապացույցների գնահատման կարգը, դատավճիռ կայացնելու կարգի մասին և այլն: Բացի նրանից, որ այս դեպքում մեղադրյալի հանցավորությունը- աանմեղությունը երդվյալ ատենակալներն են վճռում և ոչ թե դատավորները, նիստի նախագահող դատավորն իրավասու է չեղարկել երդվյալ ատենակալների դատարանի մեղադրական դատավճիռը: Կոնկրետ, եթե դա բացահայտորեն հակասում է ապացույցների համատեղությանը, անհիմն է, և մեղադրական դատավճռի չեղարկումն իրավական արդարադատության իրականացման միակ հնարավորությունն է: Պետք է նշել նաև այն, որ երդվյալ ատենակալների կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում նիստի նախագահը դատավորի իրավասության մեջ է մտնում մեղադրյալի համար պատիժը սահմանելու երդվյալ ատենակալների կողմից սահմանված պատիժը թեթևացնելու կամ ծանրացնելու երաշխավորությունը հաշվի առնելով: Միաժամանակ նրան չի պարտավորեցվում երդվյալ ատենակալների դատավճիռը հիմնավորել, մոտիվացիան նշելն անհրաժեշտ է միայն պատժի հատվածում:
Ինչ վերաբերում է դատարանի դերին, ընթացակարգային համաձայնութոյւն ձևակերպելիս ընթացակարգայոն համաձայնության հիման վրա որոշ պայմանների կատարման դեպքում հնարավոր է կրճատվի մեղադրյալի պատիժը, կամ թեթևանա կամ էլ մասամբ հանվի մեղադրանքը: Այդ համաձայնության նշանակությունից ելնելով՝ օրենքը պահանջում է, որ պարտադիր է, մեղադրյալն ունենա փաստաբան, երբ նրա հետ վարվում է բանակցություն պրոցեսային համաձայնություն կնքելու վերաբերյալ, և հետագայում այս համաձայնությունը հաստատի դատավորը: Մինչև հաստատելը դատավորը որոշ հարցերում պետք է համոզված լինի: Օրինակ՝ մեղադրյալն առանց ցանկացած տեսակի ազդեցության, ազատ կամքի դրսևորման արդյունքում է կնքել այն, գիտակցել է դրա արդյունքները և իր իրավունքները, որ պրոցեսային համաձայնության մեջ մեղադրյալի և դատախազի միջև հասած համաձայնության բոլոր պայմաններն են ներկայացված և այլն: Ընդգծված է, որ դատավորը ընթացակարգային համաձայնության մասին որոշումը կայացնում է օրենքի հիման վրա և պարտավոր չէ ապացուցել և հաստատել մեղադրյալի և դատախազի միջև ձեռք բերած համաձայնությունը:
Այսօրվա դրությամբ, ընդհանուր օրենքի համաձայն, դատարանում գործերը գործերի ավտոմատ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով են բաժանվում: Սա նշանակում է, որ դատարան մուտք գործած գործը ոչ թե նախապես որոշված դատավորի, այլև պատահականորեն ընտրված դատավորին պետք է տրվի: Նշված համակարգը դատավորերի միջև գործերի հավասար կիսելու և շատ թե քիչ միատեսակ ծանրաբեռնվծոթյունն ապահովելու համար է ստեղծվել: Միաժամանակ, որպեսզի կանխված լինի գործերի բաժանման կողմնակի անձանց կողմից ազդեցության հնարավորությունը (հիմնականում, քաղաքականորեն մոտիվացված գործերի առնչությամբ): Թերևսս, չնայած այս նպատակներին, փորձը ցույց է տալիս, որ էլեկտրոնային բաժանման համակարգը թերություններով է, և կրկին տրվում է տարբեր մանիպուլյացիաների իրականացման հնարավորություն:
Այօրվա դրությամբ, Դուք հնարավորություն ունեք ստանալ անվճար իրավաբանական օգնություն որոշ կազմակերպություններից, որոնց քանակը բավականին մեծ է, և մանրամասնորեն կտեսնեք տրված հղումով (ბმულზე):
Անվճար իրավաբանական օգնության ծառայություն ունի նաև Իրավաբանական օգնության ծառայությունը, որն իրավաբանական խորհրդատվություն է տալիս ցանկացած անձի ցանկացած իրավական հարցի շուրջ (առանձնապես խոցելի խմբերի ներկայացուցիչների), նաև օգնում է նրանց իրավական փաստաթղթեր կազմելու հարցում, որոշակի գործերի առնչությամբ տալիս է դատարանում ներկայացուցչություն և այլն: Ավելի մանրամասնորեն կտեսնեք տրված հղումով (ბმულზე):
Բացի դրանից, Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի կայքէջում կարող եք տեսնել փաստաբանների ցուցակը , ովքեր հանձնել են փաստաբանների որակավորման քննությունը, տեսնել նրանց պրոֆիլները, ի՞նչ կամ ո՞ր գործերն են վարում, ընտրել Ձեզ համար ցանկալի փաստաբանին և անձամբ կապ հաստատել նրա հետ:
Երբ առաջին կամ երկրորդ ատյանի դատարանում Ձեր գործի վարույթը չի ավարտվել Ձեր ցանկալի արդյունքով, կարող եք առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկել, իսկ վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գերագույն դատարանում: Նախ և առաջ վերաքննիչ և ճռաբեկ հայցերը պետք է տանել այն դատարան, որի որոշումն էլ բողոքարկում եք: Օրինակ՝ Թբիլիսիի դատարանի կողմից կայացրած որոշման վերաքննիչ հայցը հենց Թբիլիսիի քաղաքացիական դատարան պետք է ներկայացնեք: Նշված դատարանները հետո իրենք կհոգան Ձեր վերաքննիչ կամ վճռաբեկ հայցի և բոլոր լրացուցիչ նյութերի՝ Վերաքննիչ կամ Գերագույն դատարանին հանձնելու մասին:
Պետք է հաշվի առնեք, որ վերաքննիչ հայց ներկայացնելը քաղաքացիական իրավունքի գործերի առնչությամբ, որը վերաբերում է գույքային վեճին, թույլատրելի է այն դեպքում, եթե առարկայի արժեքը, որի շուրջ ընթանում է վեճը, գերազանցում է 2000 լարին: Իսկ վճռաբեկ հայցը թուլատրվում է խոսքի և արտահայտվելու ազատության հետ կապված վեճերի առնչությամբ, նաև եթե գործը պարունակում է այնպիսի իրավական հիմնախնդիր, որի վճռումն էլ նպաստում է արդարության զարգացմանը, միաժամանակ, եթե մինչ այդ Գերագույն դատարանը չի ընդունել որոշում նմանատիպ իրավական հարցերի առնչությամբ և այլն: Վարչական գործով վերաքննիչ և վճռաբեկ հայցերը թուլատրելի են՝ չնայած հայցի արժեքի: Քրեական գործով վերաքննիչ հայց ներկայացվում է, եթե անձը դատարանի վճիռն անօրինական կամ/և անհիմն է համարում: Իսկ Գերագույն դատարանում եթե անձը համարում է, որ վճիռն անօրինական է: Անօրինական է համարվում քրեական գործի ընթացակարգային օրենսգրքի էական խախտումը, ինչը չի բացահայտել դատարանը կամ թույլ է տվել գործի քննարկման և որոշում կայացնելու ժամանակ, կամ եթե դատապարտյալի արարքին տրվել է ոչ ճիշտ որակավորում, կամ պատժի այնպիսի տեսակ և չափս է կիրառել դատարանը, որը բացահայտորեն չի համապատասխանում դատապարտյալի արարքի բնույթին և անձին:
Քրեական գործի ընթացակարգային օրենսգիրքը նախատեսում է նաև նոր բացահայտված հանգամանքների պատճառով վճիռը վերանայելու մասին միջնորդությամբ կարող է դիմել դատախազը, դատապարտյալը կամ/և նրա փաստաբանը, իսկ դատապարտյալի մահանալու դեպքում՝ նրա օրինական ժառանգը կամ/և նրա փաստաբանաը: Կողմի միջնորդությունը կբավարարվի և նոր բացահայտված հանգամանքների պատճառով վճիռը կվերանայվի, եթե՝
- Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված է, որ ապացույցը կեղծ է, որը հիմք է հանդիսացել ենթակա վճիռը վերանայելու:
- Գոյություն ունի հանգամանք, որը ստուգում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կայացնող դատարանի անօրինական կազմը կամ այն ապացույցների անթույլատրելիությունը, որը հիմք է հանդիսացել վերանայման ենթական վճռին:
- Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված է, որ դատավորը, դատախազը, քննիչը, երդվյալ ատենակալը կամ երդվյալ ատենակալի նկատմամբ այլ անձ այս գործի հետ կապված հանցանք է գործել:
- Գոյություն ունի Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը ոչ սահմանադրական է ճանաչել այդ գործում կիրառված քրեական օրենքը:
- Գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը/վճիռը, որը որոշել է հաստատել Մարդու իրավունքների և հիմնականում ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կամ նրա արձանագրությունների խախտում այս գործի հետ կապված, և վերանայման ենթական վճիռը հիմնվում է այս խախտումի վրա:
- Գոյություն ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կանանց դեմ ուղղված դիսկրիմինացիոն (խտրականություն) բոլոր տեսակի վերացման կոմիտեի, երեխաների իրավունքների կոմիտեի, կտտանքների դեմ կոմիտեի կամ ռասայական դիսկրիմինացիայի վերացման կոմիտեի (հետագայում՝ կոմիտե) որոշումը, որով էլ այս գործի հետ կապված հաստատվել է կոմիտեի հիմնադիր կոնվենցիայի խախտում, և վերանայման ենթակա վճիռը հիմնվում է այդ խախտման վրա:
- Նոր օրենքը չեղարկում է կամ թեթևացնում քրեական պատասխանատվությունն այն արարքի համար, որի կատարման համար էլ անձին դատապարտել են՝ վերանայելու ենթակա վճռով:
- Ներկայացված է նոր փաստ կամ ապացույց, որը վերանայելու ենթակա վճռի կայացման ժամանակ հայտնի չէր և, ինքնըտինքյան, եթե ուրիշ հաստատված հանգամանքի հետ ապացուցում է դատապարտվածի անմեղությունը կամ նրա կողմից այն հանցանքից ավելի թեթև կամ ավելի ծանր հանցանք գործելը, որի համար էլ նրան դատապարտել են, նաև ապացուցում է արդարացվածի մեղքը կամ հանցագործության կատարումն այն անձի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
- Ներկայացված է դատախզի որոշումը դատապարտյալի նկատմամբ քրեական գործի վարույթի գործընթացում՝ նրա իրավունքի էական խախտման մասին, որը վերանայելու ենթակա վճռի կայացման ժամանակ հայտնի չի եղել և ինքնին կամ/և այլ հաստատած հանգամանքերի հետ ապացուցում է դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից այն հանցանքից ավելի թեթև հանցանք գործելը, որի համար էլ նրան դատապարտել են:
- Գոյություն ունի Վերաքննիչ դատարանի վճիռ, որն ապօրինի է ճանաչել այն գաղտնի քննչական գործողությունը, որի արդյունքում էլ ձեռք բերած ապացույցը վճռի հիմքն է հանդիսացել:
Վարչական և քաղաքացիական գործերի առնչությամբ պետք է նշել, որ եթե դատարանի որոշումը հայտարարելուն ներկա չեք գտնվել, ապա վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետի հաշվարկը սկսվում է առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը Ձեզ հանձնելու-փոխանցելու պահից և կազմում է 14 օր: Իսկ եթե մասնակցել եք, ապա այդ ժամկետի հաշվարկը սկսվում է այդպիսի որոշում կայացնելու պահից: Քրեական գործի վերաբերյալ բողոքարկման ժամկետը որոշումը հրապարակելուց 1 ամիս է:
Նկատի՛ ունեցեք, որ Գերագույն դատարանն ունի օրենքով սահմանված բողոքների ավելի բարձր չափանիշ, և միայն որոշ դեպքերում է դատարանն ընդունում բողոքները (վճռաբեկ բողոքները): Նմանապես այս դատարանի դեպքում Դուք պետք է վճռաբեկ բողոք ներկայացնեք նույն դատարանում, որի որոշումը բողոքարկում եք (այսինքն՝ Թբիլիսիի կամ Քութաիսիի Վերքաննիչ դատարաններում): Վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը 21 օր է, հաշվելու նույնն է, ինչ բողոքարկման դեպքում:
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հարցն անմիջականորեն է կապված նրա հետ, հնարավո՞ր է արդյոք կողմերի կողմից դրա բողոքարկումը վերադաս ատյանի դատարանում և կկիրառե՞ն արդյոք կողմերն այդ իրավունքը: Նաև, առ այն անփոփոխ մնաց, թե փոխվեց ստորին ատյանի դատարանի որոշումը: Ավելի կոնկրետ՝
- Գերագույն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում անմիջապես՝ այն հայտարարելու պահից, քանի որ այն վերջնական ատյանի դատարան է, որի որոշումները բողոքարկելն անթույլատրելի է:
- Վերաքննիչ դատարանի որոշումը, եթե դրա կողմերը չեն բողոքարկել Գերագույն դատարանում, օրինական ուժի մեջ է մտնում այս տիպի բողոքների համար սահմանված 21-օրյա ժամկետը լրանալուց հետո: Իսկ եթե վճիռը բողոքարկվել է, և Գերագույն դատարանը չի չեղարկել այն, այդ ժամանակ այդ որոշումն ուժի մեջ է մտնում Գերագույն դատարանում գործի քննարկումն ավարտելուց հետո: Բացի դրանից, կողմերը կարող են գրավոր ձևով հրաժարվել Վերաքննիչ դատարանի որոշումը Գերագույն դատարանում բողոքարկելուց, որի դեպքում էլ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հայտարարելու օրվանից:
- Շրջանային (քաղաքային) դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հայտարարելու պահից այն դեպքում, եթե օրենքը թույլ չի տալիս այն բողոքարկելու հնարավորություն Վերաքննիչ դատարանում: Նաև, եթե անցել է այդ տիպի բողոքարկման 14-օրյա ժամկետն այնպես, որ կողմը/կողմերը չեն բողոքարկել: Եթե շրջանային (քաղաքային) դատարանի որոշումը բողոքարկվել է վերադաս ատյանում, բայց այն չի փոխել Վերաքննիչ դատարանը, ապա այն մտնում է օրինական ուժի մեջ Վերաքննիչ դատարանի կայացրած համապատասխան որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Բացի դրանից, Գերագույն դատարանի նման այդ դեպքում էլ որոշումն օրինական ուժի մեջ մտնելու հիմքերից մեկն է 1-ին ատյանի դատարանի որոշման հայտարարելուց հետո կողմերի գրավորի ձևով հայտարարած հրաժարվելը շրջանային (քաղաղաքային) դատարանի որոշումը վերադաս ատյանում բողոքարկելուց:
Դատարանի որոշման իրագործումը որոշման մեջ նշված արդյունքի իրական կատարումն է: Իրագործման հարցը քննարկում և որոշում է նույն դատարանը: Քննարկումը կարող է իրագործվել կողմերի մասնակցությամբ կամ առանց դրա: Եթե դատարանը որոշում է նիստ անցկացնել և լսել կողմերին, ապա կողմերին տեղեկացնում է նիստի ժամանակի և վայրի մասին: Որոշման իրագործման վերաբերյալ դատարանը վճիռ է կայացնում, որը կարող է բողոքարկվել նույն դատարանում՝ մասնավոր բողոքով: Մասնավոր բողոք ներկայացնելու իրավունք ունեն կողմերը, որոնց նկատմամբ էլ կայացվել է վճիռը, կամ անձինք, որոնց էլ անմիջականորեն վերաբերում է այն:
Պետք է նշել նաև այն, որ դատարանը կարող է կողմերի խնդրանքով ամբողջությամբ կամ մասնակի անհապաղ իրագործման հանձնի որոշ գործերի առնչությամբ որոշումները, օրինակ, որոշումներ ալիմենտի հասանելիության մասին, աշխատողի համար ոչ ավել 3 ամսվա աշխատավարձի հասանելիության մասին, աշխատանքից ապօրինաբար հեռացրած աշխատակցին աշխատանքի վերականգնելու մասին, ապօրինի տիրապետությունից անշարժ գույքը հետ պահանջելու մասին և այլն: Որոշումն անհապաղ իրագործելու հարցը հնարավոր է դատարանը քննարկի այն նիստին, որի ժամանակ էլ կայացրել էր այդ որոշումը: Եթե նույն նիստին չի քննարկել նշված հարցը, ապա նա, որպես կանոն, կարող է առանց կողմերի մասնակցության և լսելու քննարկել այն, կամ նշանակել նոր նիստ, որի ժամանակը և վայրը դատարանը ծանոթացնում է կողմերին: Այս դեպքում էլ հնրավոր է դատարանի այս վճիռը բողոքարկվի նույն դատարանում՝ մասնավոր բողոքով, թերևս, բողոքարկումը չի դադարեցնի այդ վճռի իրագործումը:
Այն դեպքում, երբ կարծում եք, որ դատավորը խախտել է Ձեր իրավունքները՝ որպես գործընթացի մասնակցի, կարող եք նրա դեմ բողոք կամ դիմում ներկայացնել Անկախ տեսուչի ծառայություն: Անկախ տեսուչը այն մարմինն է, որը դատավորի կողմից ենթադրյալ կարգապաահական խախտումների դեպքում պետք է օբյեկտիվ, անաչառ և մանրակրկիտ ուսումնասիրի այդ կարգապահական խախտումը: Թերևս, ուղղակիորեն կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն Արդարադտության բարձրագույն խորհուրդն է կայացնում:
Դատավորի նկատմամբ կարգապահական իրավական վարույթն անձի ոչ անանուն բողոքի/դիմումի հիման վրա է սկսվում: Բողոքը ներկայացնելիս պարտադիր է այն լրացված լինի հատուկ ձևաթղթում, որն Անկախ տեսուչի կայքէջում է տեղադրված: Այնտեղ պարտադիր պետք է նշված լինի դատավորի ով լինելը և կարգապահական խախտման ենթադրյալ թույլ տալու փաստը: Դատավորը ստանձնում է կարգապահական պատասխանատվություն միայն այն դեպքում, եթե կարգապահական իրավական վարույթի արդյունքում նրա նկատմամբ կհաստատվի Վրաստանի օրգանական օրենքի «Ընդհանուր դատարանների մասին» 75-րդ հոդվածում նշված որևէ կարգապահական խախտում թույլ տալը:
Դատավորը չի ստանձնում կարգապահական պատասխանատվություն, եթե նրա կողմից կարգապահական զանցանք թույլ տալու օրից մինչև այդ կարգազանցության առնչությամբ վարույթ սկսելուց անցել է 3 տարի, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում ընդունելու օրվանից՝ 1 տարի: Կարգապահական իրավական վարույթի գործըն պրոցեսը կոնֆիդենցիալ է:
Անկախ տեսուչի վերջին հաշվետվության համաձայն՝ ամենաշատ բողոք դատարանում դատավորի կողմից Վրաստանի գործընթացային օրենսդրությամբ սահմանված ժամկետը անհարգելի պատճառով էապես խախտելու պատճառով է գրանցվել:
Արբիտրաժը վեճը լուծելու այլընտրանքային միջոց է: Ասվածը նշանակում է, որ կողմերը կարող են իրենց միջև վեճը կարգավորելու համար դիմել ոչ թե դատարանին, այլև այլ այնպիսի ինստիտուտների, ինչպիսին է, օրինակ, արբիտրաժը: Վեճը լուծելու այս ճանապարհը մասնավոր անձանց միջև գույքային վեճերի լուծման համար է կիրառվում: Արբիտրաժի կազմակերպական կառուցվածքը և գործունեությունը շատ նման է դատարանի գործունեությանը: Նրա առավելությունը, որպես կանոն, այն է, որ վեճի լուծումն ավելի կարճ ժամկետներում և գաղտնիության պահպանման կարգով է հնարավոր, կողմերն անմիջականորեն են ներգրավված արբիտրաժի ստեղծման և արբիտրաժային քննարկմը վարույթի հարցերում և հնարավորություն ունեն, այդ թվում նաև ոլորտի փորձագետներով ևս ձևավորեն այն, ինչն արբիտրաժին դարձնում է ավելի իրավասու: Արբիտրաժը կողմերի համար գրավիչ է դարձնում նաև այն, որ արբիտրաժային որոշումների կատարում պարտադիր է արբիտրաժային համաձայնության մասնակից կողմերի համար: Թերևս արբիտրաժը դատարանի համեմատությամբ ավելի մեծ ծախսերի հետ է կապված, և նրա որոշումը/ճանաչումն իրագործելու հարցն էլ որոշ դեպքերում հնարավոր է դառնա հիմնախնդրային:
Քաղաքացիական վեճը մասնավոր արբիտրաժ ներկայացնելու համար անհրաժեշտ է կողմերի գրավոր համաձայնությունը: Եթե կողմերը որոշակի վեճի լուծումը վստահել են արբիտրաժին, ապա դատարանը չի կարող հայցը քննել սույն վեճի էական հարցի վերաբերյալ, այլև պարտավոր է դադարեցնել վարույթը և կողմերին ուղարկել արբիտրաժ:
Արբիտրաժը բաղկացած է մեկ կամ մի քանի արբիտրներից: Արբիտրների քանակը և նշանակման կարգը, արբիտրաժային քննարկման կարգը ևս, որոշման կայացման ժամկերտը, լեզուն և ձևը կարող են որոշել անձամբ կողմերը: Ինչպես դատարանի, այս դեպքում էլ, նրանք իրավունք ունեն արբիտրաժի կողմից գործի քննարկման ցանկացած փուլում ունենալ փաստաբան կամ այլ ներկայացուցիչ:
Հաշվի՛ առեք, որ արբիտրաժի կողմից կայացրած որոշումը կարելի է օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքում անվավեր ճանաչվի դատարանի կողմից, կամ տեղի չունենա նրա ճանչում-իրագործումը: Օրինակ, եթե կողմը դատարանում կապացուցի, որ արբիտրաժային համաձայնությունն անվավեր է կամ ուժը կորցրած, կամ որ ինքը լավ չէր տեղեկացված արբիտրաժային քննարկման մասին, նրան հնարավորություն չի տրվել ներկայացնել իր դիրքորոշումը և շահերը պաշտպանել և այլն: Արբիտրաժային որոշման չեղարկումը հնարավոր է դատարանում նաև այն դեպքում, եթե արբիտրաժային քննարկման առարկան չի կարող լինել վեճ կամ եթե այս որոշումը հակասում է Վրաստանում առկա հանրային կարգ ու կանոնին: Թե ինչ նկատի ունի հանրային կարգապահություն ասելով, դա դատարանն է որոշում յուրաքանչյուր անհատական դեպքի համար:
Արբիտրաժային որոշումը կատարելու համար, եթե այն կայացվել է Վրաստանում, կողմը պետք է միջնորդությամբ դիմի Վերաքննիչ դատարաններին, իսկ եթե Վրաստանի սահմաններից դուրս՝ այդ ժամանակ Վրաստանի Գերագույն դատարանին:
Մեդիացիան, արբիտրաժի նման, կողմերի միջև վեճի լուծման այլընտրանքային միջոց է և նրան դիմելը մինչև դատարան դիմելը (կամ դրանից հետո էլ) հնարավոր է: Մեդիացիայի պրոցեսում կողմերն էլ ավելի մեծ դեր ունեն վեճի լուծման հարցում, նրանք վարում են գործընթացը, իսկ մեդիատորի գլխավոր ֆունկցիան է նրանց օգնելը և աջակցելը, պարզաբանել վիճելի հարցերը, դրանց կարգավորման ուղիները և հասնեն փոխզիջման: Մեդիացիան ևս, արբիտրաժի նման, գաղտնիության պահպանող գործընթաց է, թերևս, ի տարբերություն արբիտրաժային որոշումների, մեդիացիայի արդյունքում կողմերի հասած համաձայնությունը միայն այն ժամանակ է կողմերի համար դիմադրող (այսինքն՝ պարտադիր իրագործելու), եթե այն գրավոր է ձևակերպած և ստորագրված է կողմերի կողմից: Պետք է նշել նաև այն, որ մեդիացիան կամավոր գործընթաց է, և կողմերը ցանկացած ժամանակ կարող են դադարեցնել այն, եթե մեդիացիան չի կարող պատասխանել նրանց կարիքներին կամ դրա մեջ մտցնել պարտադիր փոփոխություններ:
Դատական և մանավոր մեդիացիա: Դրանցից առաջինը սկսվում է դատարանի կողմից գործը մեդիատորներին հանձնելու դեպքում է սկսվում, իսկ երկրորդը կողմերի նախաձեռնությամբ է իրականացվում, մեդիացիայի մասին համաձայնության հիման վրա, առանց դատարանի մասնակցության և սկսվում է մեդիատոր(ներ)ի դիմելու հիման վրա: Արբիտրաժի նման, մեդիացիայի գործընթացը ևս կարող են իրականացնել մեկ կամ մի քանի մեդիատորներ: Դատական մեդիացիայի ժամանակ դատարանը կազմում է նրանց համար այդ ռեեստրից մեդիատորների ցուցակը, որից էլ պետք է ընտրեն թեկնածուներին, իսկ մասնավոր մեդիացիայի ժամանակ՝ կողմերը ռեեստրից կարող են ընտրել ցանկացած անձի:
Արբիտրաժի նման, մեդիցիայի մասին համաձայնության առկայության դեպքում, որով կողմերը համաձայնում են չդիմել դատարան կամ արբիտրաժի, մինչև որոշակի ժամկետի կամ հանգամանքների պարզաբանումը, դատարանը կամ արբիտրաժը չի քննարկում վեճը մինչև մեդիացիայի մասին համաձայնությամբ նախատեսած պայմանի կատարումը, բացի այն դեպքից, երբ բողոքարկողը հաստատում է, որ դատարանը կամ արբիտրաժն առանց քննարկման նրան հասցնում է անուղղելի վնաս: Պատասխանողը մեդիացիայի մասին համաձայնության մասին դիմումը պետք է կատարի մինչև բողոքը ներկայացնելու ժամկետի սպառվելը:
Ինչ վերաբերում է մեդիացիոն համաձայնության կատարմանը, այն հնարավոր է կողմերից մեկի կամ երկու կողմի կողմից դատարանի նկատմամբ դիմելու հիման վրա կատարվի: Միջազգային մեդիացիոն համաձայնության դեպքում նրա ճանաչելու և կատարման իրավասությունն ունի Վրաստանի Գերագույն դատարանը:
Երդվյալ ատենակալների դատարանը հասարակության շարքային անդամներից (երդվյալ ատենականլներից) կազմված դատարան է, որը ծանրացուցիչ հանգամանքներում գործած կանխամտածված սպանության քրեական գործի կապակցությամբ կայացնում է համապատասխան դատավճիռ՝ մեղադրյալի մեղավորության կամ անմեղության մասին: Այսօրվա դրությամբ երդվյալ ատենակալների դատական գործը քննարկում է, եթե ներկայացրած է մեղքը Վրաստանի քրեական իրավասության գործընթացային օրենսգրքի 226-րդ հոդվածում տված հանցագործություններին է վերաբերում:
Երդվյալ ատենակալ կարող է լինել՝
- 18 տարին լրացած անձը,
- Ով գիտի քրեական իրավասության գործընթացի լեզուն,
- Ապրում է արևելյան կամ արևմտյան Վրաստանում,
- Չունի հնարավորությունների այնպիսի սահմանափակում, որը կխանգարի իր կողմից երդվյալ ատենակալի պարտականությունները կատարել:
Երդվյալ ատենակալ չի կարող լինել պետական-քաղաքական պաշտոնի անձը, դատախազը, քննիչը, ոստիկանը, փաստաբանը, գործող զինվորական ծառայողը, հոգևոր անձը, մեղադրյալը, դատված անձը և այլն:
Անձն ունի իրավունք հրաժարվել երդվյալ ատենակալից, եթե
- Վերջին 1 տարվա ընթացքում արդեն եղել է երդվյալ ատենակալ,
- Կատարում է այնպիսի աշխատանք, որը կապված է մարդու կյանքի, առողջության կամ քաղաքացիական անվտանգության պաշտպանության հետ, և նրա՝ կոնկրետ ժամանակաընթացքում և հանգամանքներում փոխելն անհնար է կամ կառաջացնի նշանակալի վնաս,
- Առողջական վիճակի պատճառով,
- Երկար ժամանակ գտնվում է կամ ճանապարհորդում է Վրաստանի սահմաններից դուրս,
- 70 տարին անց է:
Երդվյալ ատենակալը և ատենակալության թեկնածուն որոշակի սոցիալական երաշխիքներ ունեն, կոնկրետ՝
- Իրավունք ունեն ժամանակին պետությունից ստանալ բոլոր ծախսերի (օրագիր, ուղևորական և այլ անմիջական ծախսեր) վճարումը, որն անմիջական կապված է նրանց կողմից սեփական պարտականությունները կատարելու հետ,
- Դատարանը երդվյալ ատենակալի համաձայնությամբ ապահովում է դրանց տեղափոխումն արտակարգ կերպով հատկացրած տրանպորտով նրանց բնակավայրից կամ ժամանակավոր գտնվելու վայրից մինչև համապատասխան դատարան և հետ,
- Զբաղվածություն ունեցող անձի՝ դատական պրոցեսում որպես երդվյալ ատենակալ մասնակցելու ժամանակ պահպանվում է աշխատավայրը և աշխատավարձը:
Ինչ վերաբերում է երդվյալ ատենակալների ընտրությանը, երդվյալ ատենակալների թեկնածուների ցուցակը յուրաքանչյուր գործի համար անհատականորեն է կազմվում Վրաստանի քաղաքացիական ռեեստրի տվյալների բազայում ֆիքսված 18 տարեկանը լրացած քաղաքացիների ցուցակից պատահական ընտրության սկզբունքով՝ գործը քննարկող դատավորի կողմից՝ կողմերի կարծիքները լսելուց հետո: Ցուցակում 300-ից ավել անձ չէ: Նրանցից միջինը (որպես կանոն) 12 երդվյալ ատենակալի և 2 պահեստային ատենակալ ընտրելու համար հատուկ անցկացվում է դատարանի նիստ: Նշված նիստին անձամբ երդվյալ ատենակալների թեկնածուները ևս ունեն իրավունք ներկայացնել հիմնավորված ինքնաբացարկ (այսինքն՝ հիմնավորել, թե ինչու չեն կարող լինել երդվյալ ատենակալներ), և անձամբ կողմերն էլ ունեն իրավունք առաջ քաշել այս կամ այն թեկնածուի բացարկի մասին միջնորդությունը: Երդվյալ ատենակալների ընտրության պրոցեսում կողմն ունի իրավունք առաջ քաշել անսահմանափակ քանակությամբ հիմնավորված բացարկի մասին միջնորդություն և որոշակի քանակի (եթե ներկայացրած մեղադրանքը պատժի տեսքով անժամկետ ազատազրկում է նախատեսում՝ 10, մնացած դեպքերում՝ 6) չհիմնավորված բացարկի մասին միջնորդություն: Այդ ժամանակ կողմերը իրավունք ունեն թեկնածուներին հարցեր տալու, որոնց էլ թեկնածուն պարտավոր է տալ ճիշտ և սպառիչ պատասխաններ:
Ընթացակարգային համաձայնությունը փաստաթուղթ է, որում մեղադրյալը մեղքը խոստովանում է և համաձայնում դատախազի պատժին, մեղքը թեթևացնելուն կամ մասմաբ իր վրայից հանելուն, նաև համագործակցության կամ/և վնասի փոխհատուցման շուրջ: Նշված համաձայնությունը գործի քննարկման ավելի արագ ավարտելուն է նպաստում, քանի որ մեղադրական եզրակացությունը բխում է գործի առանց էական քննարկման, այսինքն, առանց ապացույցների անմիջական և բանավոր ուսումնասիրության, ինչի մասին էլ մեղադրյալը պետք է տեղեկացված լինի:
Ընթացակարգային համաձայնությունը կնքվում է մեղադրյալի փաստաբանի անմիջական մասնակցությամբ, մեղադրյալի նախնական համաձայնությամբ, վերադաս դատախազի հետ նախապես գրավոր համաձայնությամբ: Ընթացակարգային համաձայնություն ձևակերպելիս դատախազը պարտավոր է զգուշացնել մեղադրյալին ընթացակարգային համաձայնության արդյունքների մասին ևս: Ընթացակարգային համաձայնությունը դատախազին տալիս է իրավունք պահանջել մեղադրյալի համար պատժի կրճատում կամ մեղադրանքի թեթևացման կամ մասնակի հանելու մասին: Այդ տեսակի պահանջի ժամանակ դատախազը տարբեր գործոններ է հաշվի առնում, որոնց թվում է հանրային շահը, թույլ տված հանցանքը և սպասելիք պատժի ծանրությունը, հանցանքի բնույթը, մեղավորության որակը, մեղադրյալի հասարակական վտանգը, անձի բնութագրիչները և այլն:
Ընթացակարգային համաձայությունը պետք է ձևակերպվի գրավոր և հաստատվի դատարանի կողմից: Դրա համար դատախազը կազմում է միջնորդություն, որն էլ մեղադրյալի դիմումի հետ ներկայացնում է դատարանին: Դիմումի մեջ մեղադրյալը հաստատում է, որ նա ամբողջությամբ գիտակցում է ընթացակարգային համաձայնության բովանդակությունը, ակնկալվող որոշման (վճիռ) իրավական արդյունքները, որ նա փաստաբանից իրավաբանական օգնություն ստանալու արդյունքում, կամավոր համաձայնել է, առանց նրա գործի էական քննարկման ավարտելու մասին: Հարկ է նշել, որ դատավորը պարտավոր չէ հաստատել մեղադրյալի և դատախազի միջև կնքած համաձայնությունը: Միաժամանակ, մեղադրյալը դատարանի կողմից առանց գործի էական քննարկումը, մինչև վճիռը ներկայացնելը, ցանկացած ժամանակ ունի իրավունք հրաժարվել ընթացակարգային համաձայնությունից, ինչի համար կարիք չունի փաստաբանի համաձայնությանը:
Ուշադրության արժանի է, որ որոշ դեպքերում ընթացակարգային համաձայնությունը հնարավոր է չեղարկել: Օրինակ, եթե վերադաս դատարանը որոշում է, որ նա հարկադրաբար, սպառնալիքի կամ խաբեությամբ է կնքվել, կամ եթե մեղադրյալը խախտել է ընթացակարգային համաձայնության պայմանը: Նման դեպքում դատարանը գործը վերադարձնում է դատախազին:
Վրաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական մարմին է, որը դատական իշխանությունը սահմանադրական իրավական վարույթի կարգով է իրականացնում: Սահմանադրական դատարանը 4-րդ ատյանի դատարան չէ, նա բացարձակապես այլ պարտականություններ է ստանձնել պետության մեջ: Սահմանադրական դատարանը օրգանական օրենքով սահմանաված կարգով՝
- Ֆիզիկական անձի, իրավաբանական անձի կամ ժողովրդական պաշտպանի հայցի հիման վրա քննարկում է՝ նորմատիվ ակտի սահմանադրականությունը Սահմանադրության երկրորդ գլխով ճանաչված Մարդու հիմնական իրավունքների հետ կապված,
- Վրաստանի նախագահի, Խորհրդրանի անդամների առնվազն մեկ հինգերորդի կամ կառավարությունը բողոքի հիման վրա որոշում է կայացնում՝ նորմատիվ ակտի Սահմանադրության հետ համատեղելիության հարցի մասին,
- Ընդհանուր դատարանին ներկայացնելու հիման վրա քննարկում է այն նորմատիվ ակտի սահմանադրականության հարցը, որը կոնկրետ գործի քննարկման ժամանակ պետք է կիրառի ընդհանուր դատարանը և որը նրա հիմնավոր ենթադրությամբ հնարավոր է հակասի Սահմանադրությանը,
- Վրաստանի նախագահի, Խորհրդարանի, կառավարության, Արդարադատության գերագույն խորհուրդի, Գերագույն դատախազի, Ազգային բանկի խորհրդի, գլխավոր աուդիտի, ժողովրդական պաշտպանի կամ Ինքնավար Հանրապետության գերագույն ներկայացուցչական կամ գործադիր մարմնի հայցի հիման վրա քննարկում է վեճը՝ համապատասխան մարնի իրավասության վերաբերյալ,
- Վրաստանի նախագահի կամ կառավարության հայցի, Խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդ մասի հայցի կամ ներկայացնելու հիման վրա քննարկում է միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը,
- Վրաստանի նախագահի, Խորհրդարանի անդամների առնվան մեկ հինգերորդի կամ կառավարության բողոքի հիման վրա քննարկում է՝ քաղաքական կուսակցության գործունեության սահմանադրականության և այս քաղաքական կուսակցության ներկայացնելով ընտրված ներկայացուցչական մարմնի անդամի իրավասությունը դադարեցնելու հարցը,
- Խորհրդարանի անդամների մեկ հինգերորդի կամ համապատասխան անձի հայցի հիման վրա քննարկում է Խորհրդարանի անդամի իրավասությունները ճանաչելու կամ ժամկետից շուտ դադարեցնելու մասին Խորհրդարանի որոշման սահմանադրականության հարցը,
- Վրաստանի նախագահի, Խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդի կամ ժողովրդական պաշտպանի հայցի հիման վրա քննարկում է հանրաքվեի կամ ընտրությունների կարգավորման նորմի և այս նորմի հիման վրա անցկացվելիք կամ անցկացրած հանրաքվեի կամ ընտրությունների սահմանադրականության հետ կապված վեճը,
- Տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի հայցի հիման վրա քննարկում է նորմատիվ ակտի սահմանադրականությունը Սահմանադրության իններորդ գլխի հետ կապված,
- Իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Սահմանադդրական դատարանում Ձեր շահերը պաշտպանել կարող եք ինչպես ինքնուրույն, այնպես էլ ցանկացած երրորդ անձի օգնությամբ: Ի տարբերություն վերաքննիչ և վճռաբեկ ատյանների, պարտադիր չէ, որ Ձեր շահերի պաշտպանը հանձնած լինի փաստաբանների որակավորման քննությունը: Սահմանադրական հայցի ձևը տեսե՛ք հղումով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմել կարող եք այն բանից հետո, երբ կսպառեք Ձեր իրավունքների պաշտպանության ներպետական մեխանիզմները: Մի շարք դեպքերում դա կարող է լինել Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը (օրինակ՝ վարչական իրավախախտումների գործերի մասին) կամ թեկուզ Վճռաբեկ դատարանի կողմից Ձեր հայցի քննարկման մերժումը: Հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետք է ուղարկեք փոստով՝ Գերագույյն դատարանի կողմից որոշումը կայացնելուց 4 ամսվա ընթացքում: Ապլիկացիայի ձևը տեսե՛ք հղումով
- Արդարադատության բարձրագույն (գերագույն) խորհուրդ՝ http://hcoj.gov.ge/ka/
- Վրաստանի Գերագույն դատարան՝ https://www.supremecourt.ge/
- Թբիլիսիի Վերաքննիչ դատարան՝ http://www.tbappeal.court.ge/?lang=geo
- Քութաիսիի Վերաքննիչ դատարան՝ https://kutaisi-appeal.court.ge/
- Թբիլիսիի քաղաքացիական դատարան՝ https://tcc.court.ge/
- Վրաստանի Սահմանադրական դատարան՝ https://www.constcourt.ge/ka
- Անկախ տեսուչ՝ https://dis.court.ge/
- Դատական գործի գրանցման ծառայություն՝ https://www.ecourt.ge/
- Վրաստանի դատարանների գործավարության համակարգը՝ https://info.court.ge/
- Վրաստանի օրենսդրական մացնե (սուրհանդակ)՝ https://matsne.gov.ge/